27.06.2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում  է

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով  55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ:

Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա  պարբերականությամբ, երկու ուղղություններով: 

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով:

Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս ընթացքում օգտվել  վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:

Լաստանավով  Փոթիից  Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել «Սպայկա» ընկերություն`  010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն`  055 541 968 հեռախոսահամարներով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Աղբյուր՝ http://minagro.am/

SPAYKA