03.02.2011
«Սպայկա» ընկերությունը 27,8 մլրդ դրամ կներդնի սննդամթերքի և մրգերի արտահանման ոլորտում
«Սպայկա» ընկերությունը 27,8 մլրդ դրամ կներդնի սննդամթերքի և մրգերի արտահանման ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 3-ի նիստում հավանություն է տվել ներդրումային ծրագրի շրջանակներում «Սպայկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգմանը:

Ինչպես ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, «Սպայկա» ընկերությունը 27,8 մլրդ դրամ է ներդնում սննդամթերքի և մրգերի սառեցման և վերամշակման ժամանակակից արտադրության ստեղծման մեջ: Ըստ նրա, ծրագրի իրականացման արդյունքում արտադրանքի արտահանումը Հայաստանից կհասնի 70 հազար տոննայի, կստեղծվի 500 աշխատատեղ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այդ ծրագիրն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն կխթանի գյուղատնտեսության զարգացումը, ինչպես նաև արտահանումը:

 

Աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/60718/

SPAYKA