«Սպայկա»-ն ձգտում է նոր բարձունքների, միշտ պատրաստ առողջ մրցակցության: 

   Հայաստանի առաջատար բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությունը թարմ մրգի և բանջարեղենի արտահանմամբ, վաճառքով սկսել է զբաղվել 2007 թվականից` արտահանումներ կատարելով դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա: Այնուհետև 2009 թվականին ստեղծվեց «Արարատֆրուտ» ապրանքանիշը, որը տարիների ընթացքում դարձավ հայկական անուշահամ մրգի և բանջարեղենի այցեքարտը: Այսօր «Սպայկան» հանդիսանում է Հայաստանի ագրարային տնտեսության ռազմավարական նշանակության խոշորագույն արտահանող ընկերությունը, գյուղատնտեսության ոլորտի լոկոմոտիվը: 


   Շուկայում մրցակցային բարձր դիրք գրավելու, ինչպես նաև համի և արտաքին տեսքի համադրելիության նպատակով` «Սպայկան» ձեռք բերեց միրգ-բանջարեղենի տեսակավորման, փաթեթավորման եվրոպական բարձրակարգ հոսքագծեր: 


  Էկոլոգիապես մաքուր եվրոպական փքվող պոլիստիրոլե հումքի և գերմանական հեղինակավոր KURTZ ընկերության տարատեսակ փաթեթավորման սարքավորումների շնորհիվ գործարկվեց իր տեսակով և որակով տարածաշրջանում միակը հանդիսացող պոլիսթիրոլե արկղերի, բեռնատակդիրների արտադրությունը: Մշակվեցին միրգ-բանջարեղենի կյանքի ցիկլը երկարացնող մեխանիզմներ: Կառուցվեց ջերմակարգավորող Ա դասի սառնարանային համակարգ` 12,000 տոննա տարողությամբ: 

 

   2015 թվականին կոմպոտների և հյութերի, պահածոների նոր արտադրության ներդրման շնորհիվ, «Սպայկան» նախատեսում է մթերել և իրացնել տարեկան 20,000 տոննա գյուղմթերք: Արտադրության տարեկան  արտադրական ծավալը  կազմում է 42 մլն. տարա:  

 

    Ընկերության շարժակազմը համալրված է հանրահայտ VOLVO մակնիշի ավելի քան 200 փոխադրամիջոցներով:2016 թվականին գործարկվեց շուրջօրյա VOLVO տեխսպասարկման կենտրոնը: Բացի այդ, «Սպայկա» ընկերությունը VOLVO, CARRIER TRANSICOLD, KRONE, SHMITZ CARGOBULL ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում: 

 


Առջևում նոր նպատակներ և հեռանկարային ծրագրեր:

SPAYKA