«Սպայկա» ընկերությունը Հայաստանի առաջատար բեռնափոխադրող կազմակերպությունն է: 

   Ընկերությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ` առաջարկելով կապի և վերահսկման նորագույն համակարգերով զինված, միջազգային ստանդարտներին համապատասխան փոխադրամիջոցներ: 


Կազմակերպության շարժակազմը համալրված է աշխարհահռչակ

VOLVO մակնիշի ավելի քան 200 փոխադրամիջոցներով:

 

Մեր առավելություններն են.

  • բեռնափոխադրումների աշխարհագրական լայն ցանց
  • CRM համակարգի առկայություն 

ՀՀ տրանսպորտի ոլորտում առաջինը ներդրվեց հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման CRM համակարգը:

  •  անհատական սպասարկում` ըստ հաճախորդի նախապատվության, բեռնափոխադրումների անհատական սխեմաների մշակում
  •  «դռնից դուռ» սկզբունքով միջազգային բեռնափոխադրումների իրականացում
  •  մրցունակ սակագներ
  •  տարբեր ծավալի, կշռի և ցանկացած դասի բեռների փոխադրում` սկսած շուտ փչացող սննդամթերքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռները
  •  երթուղու ընթացքում ցանկացած ժամանակ բեռի շարժին հետևելու արբանյակային տեղորոշման GPS համակարգի կիրառում 
  •  բեռնատար ավտոմեքենաներում ջերմասենսորների առկայություն, որն արձանագրում է տվյալ բեռի փոխադրման համար սահմանված ջերմաստիճանը 
  •  բեռի լրացուցիչ ապահովագրում` բարձրարժեք և հույժ կարևոր փոխադրումները ռիսկերից պաշտպանելու նպատակով
  •  բեռնափոխադրման ընթացքում վստահված կառավարչի կողմից բեռ փոխադրողի, ուղարկողի և ստացողի միջև «կապի մեկ կետ» ծառայության մատուցում:

 

Սպայկա տրանսպորտ
SPAYKA