15.04.2016
«Սպայկա»-ից ԱԱՀ գանձումը հետաձգվելու է 3 տարով. ընկերությունը մոտ 7.6 մլրդ դրամի ներդրում է անելու
«Սպայկա»-ից ԱԱՀ գանձումը հետաձգվելու է 3 տարով. ընկերությունը մոտ 7.6 մլրդ դրամի ներդրում է անելու

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:


Ներդրումային ծրագրի շրջանակում` միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ/բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել մոտ 7.6 մլրդ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար:


Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել բելգիական և գերմանական արտադրության տրանսպորտային միջոցներ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 153 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016-ին՝ 155, 2017-ին՝ 165 և 2018-ին՝ 175 հազար դրամ:

 

Աղբյուր՝ http://www.panarmenian.net/

SPAYKA