20.04.2017
«Սպայկա» ընկերությունը սկսում է բորբոսով կապույտ պանրի արտադրություն
«Սպայկա» ընկերությունը սկսում է բորբոսով կապույտ պանրի արտադրություն

«Սպայկա» ընկերությունը սկսում է բորբոսով կապույտ պանրի արտադրություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության Նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:

«Ուսումնասիրելով Ռուսաստանի շուկան՝ տեսանք, որ հսկայական պոտենցիալ կա: Ներկայում արդեն պայմանագրեր են կնքվել՝ Հայաստանից տարեկան ավելի քան 1000 տոննա բորբոսով պանիր Ռուսաստան արտահանելու համար», - ասաց Բաղդասարյանը:Պանրի գործարանը գործելու է Կոտայքի մարզում: Պանրի եւ այլ կաթնամթերքի արտադրության գծով ընկերությունը նախատեսում է ներդնել տարեկան մոտ 15 մլն  ԱՄՆ դոլար։

  2017թ. «Սպայկա» ընկերությունը մի քանի խոշոր ծրագրիր է իրականացնելու, որոնց արդյունքում ստեղծվելու է 390 նոր աշխատատեղ, եւ իրականացվելու է մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։
2016թ. ընկերությունը ավելի քան 100 000 տոննա ապրանք է արտահանել Հայաստանից, իսկ 2017թ. պլանավորում է արտահանման ծավալն ավելացնել 20 տոկոսով՝ ընդլայնելով արտահանման շուկաները եւ ներգրավելով Եվրամիության ու Մերձավոր Արեւելքի երկրները:


Աղբյուր` https://news.am/arm/news/385444.html

SPAYKA