08.11.2015
Krone-ը մեծացնում է կցասայլերի վաճառքի ծավալները Հայաստանում ԵՏՄ-ին միանալու ֆոնին
Krone-ը մեծացնում է կցասայլերի վաճառքի ծավալները Հայաստանում ԵՏՄ-ին միանալու ֆոնին

Կցասայլերի արտադրությամբ զբաղվող Krone գերմանական ընկերությունը մեծացնում է վաճառքի ծավալները Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ընկերության մենեջեր Դան Շնիկը:

Հայաստանում ընկերությունը համագործակցում է «Սպայկա» ՍՊԸ-ի հետ, որը Հայաստանից թարմ միրգ եւ բանջարեղեն արտահանող խոշորագույն ընկերությունն է եւ հանրապետությունում բեռնատարների ավտոպարկի օպերատորը: Շնիկի խոսքով՝ այդ բնագավառում ընկերությունը ոչ միայն Հայաստանում է ամենամեծը, այլ նաեւ փոքր տարածաշրջանում:

«ԵՏՄ-ն լավ հեռանկարային շուկա է հայկական ապրանքների արտահանման համար: Ի լրումն «Սպայկայի» ավելի քան 100 կցասայլերի՝ Krone-ը պատրաստվում է վաճառել եւս 30-ը եւ վարձակալության տալ եւս մի քանիսը: Վարձակալության կարիքն առաջացել է այն կապակցությամբ, որ հայկական ընկերությունը սկսել է լաստանավերով Վրաստանի եւ Բուլղարիայի տարածքով ապրանք արտահանել Եվրամիություն:

Որպեսզի բեռնատարները չմնան առանց կցասայլերի, որոնք տեղափոխվում են լաստանավերով, պետք է պահուստային կցասայլեր ունենալ: Ամենաթանկն աշխարհում այն բեռնատարն է, որը կանգնած է»,- հավելեց Krone-ի մենեջերը:

 

Աղբյուր՝  http://news.am/arm/news/295022.html

SPAYKA