29.04.2015
Մինչեւ 2015-ի վերջ Հայաստանում կոմպոտների նոր գործարան կբացվի
Մինչեւ 2015-ի վերջ Հայաստանում կոմպոտների նոր գործարան կբացվի

«Սպայկա» ԲԲԸ-ն նախատեսել է մինչեւ 2015-ի վերջ Հայաստանում պտղաբանաջարեղենի պահածոյի  նոր գործարան բացել։ Այդ մասին նոյեմբերի 7-ին հայտնել է «Սպայկա» ԲԲԸ-ի նախագծերի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ձեռնարկություն այցի ընթացքում։   

Վերամշակման ցեխի տարեկան հզորությունը կկազմի  40 մլն տարա։  Դա հնարավորություն կտա մրգեր եւ բանջարեղեն գնել ոչ միայն թարմ տեսքով արտահանման համար (որով հիմնականում զբաղվում է ընկերությունը ներկայումս), այլեւ վերամշակման, մոտավորապես 15-20 հազար տոննա ծավալով։

Ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում ընկերությունը կարտահանի ավելի քան 24 հազար տոննա միրգ եւ բանջարեղեն, ինչը Հայաստանի արտահանման 35-40 տոկոսն է կազմում։

Աղբյուր՝ http://news.am/arm/news/294979.html

SPAYKA