07.11.2015
Արտահանող. Իսրայելական բողկի համար Ռուսաստանում մրցակից է հայտնվել՝ հայկականը
Արտահանող. Իսրայելական բողկի համար Ռուսաստանում մրցակից է հայտնվել՝ հայկականը

Հայաստանը կարողացել է բողկի այնպիսի արտադրություն հիմնել, որը մրցունակ լինի ռուսական շուկայում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Սպայկա» ԲԲԸ-ի (Հայաստանից թարմ մրգերի եւ բանջարեղենի խոշորագույն արտահանողը) նախագծերի կառավարման բաժնի պետ  Կարեն Բաղդասարյանը։  Ընկերությունն  արդեն սկսել է համագործակցել բողկ արտադրող նոր ջերմոցային տնտեսության սեփականատերերի հետ։ 

«10 տարի ռուսական շուկայում իսրայելական բողկը մենիշխանական դիրք ուներ։ Սակայն հայտնվեց հայկականը, եւ բառացիորեն մեկ օրում իրավիճակը փոխվեց։ Իհարկե, փոխաբերական իմաստով։ 

Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե աշխատենք նոր տեխնոլոգիաներ եւ գիտելիքներ կիրառելով, հնարավոր է հաջողության հասնել», - ասել է Բաղդասարյանը։

 

Աղբյուր՝ http://news.am/arm/news/295013.html                         

SPAYKA