12.06.2019
Հայտարարություն դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
Հայտարարություն դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հունիսի 07-ի Թիվ N 1/356Ա որոշմամբ գրանցվել է «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:


Տեղաբաշխումն սկսվում է 2019 թվականի հունիսի 13-ից: Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է 2019թ. օգոստոսի 30-ին կամ ավելի վաղ` այն օրը, երբ վաճառվի վերջին պարտատոմսը: 


Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:


Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է տեղաբաշխման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100981101 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:


Ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղումներով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ(ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):


Պարտատոմսերի էական պայմանները 

 

 ԴԱՍԸ  Անվանական արժեկտրոնային 
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ   100 ԱՄՆ դոլար
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ  15,000,000 ԱՄՆ դոլար
ՔԱՆԱԿԸ  150,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ   24 ամիս
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ   8.5 %
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ   3 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ  «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

 

Ծրագրային Ազդագիր

Թողարկման վերջնական պայմանները

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար


SPAYKA