«Սպայկա» ընկերությունը ողջունում է բոլոր նրանց, ովքեր եռանդուն, նպատակասլաց, շնորհաշատ են և ցանկանում են իրենց մասնագիտական հմտությունները ներդնել մեր ընկերությունում:
Աշխատանքի նկարագրություն
Ընկերության գործունեության իրավական սպասարկում, շահերի ներկայացում դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում
Աշխատանքային պարտականությունները՝
-
Պայմանագրերի նախապատրաստում, ստուգում
-
Նախապահանջների, հայցադիմումների, դիմումների նախապատրաստում
-
Պետական մարմիններին հարցումների, դիմումների ներկայացումում
-
Իրավական խորհրդատվությունների, եզրակացությունների տրամադրում ղեկավարությանը և այլ բաժիններին,
-
Պայմանագրերի վարում,
-
Դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում ընկերության շահերի պաշտպանություն
-
Այլ պետությունների օրենսդրության ուսումնասիրություն և եզրակացությունների տրամադրում
Պահանջվող որակավորումը
-
Քաղաքացիական, քրեական, վարչական, պայմանագրային իրավունքի և օրենսդրության իմացություն
-
Փաստաբանական արտոնագրի առկայություն կդիտվի որպես առավելություն /այդ թվում նաև փաստաբանական դպրոցի ունկնդիր
-
Աշխատանքային փորձը դատական ոլորտում, միջազգային առևտրային կազմակերպություններում, հայտնի իրավաբանական կազմակերպություններում կդիտվի որպես առավելություն
-
1-3 տարվա աշխատանքային փորձը մասնագիտական բնագավառում պարտադիր է
-
Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
-
MS Office իմացություն
Աշխատանքի վայր` Երևան | Աշխատանքային գրաֆիկ` Ամբողջական դրույք | Դիմումի վերջնաժամկետ` 31.01.2021
Ընկերության միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում և վերահսկում։
Աշխատանքային պարտականություններ՝
- Միջազգային բեռնափոխադրումներ իրկանացնելու նպատակով գտնել նոր հաճախորդներ, կնքել պայմանագրեր
- Կազմել և ձևակերպել բեռնափոխադրման իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն կառավարման կամ մարքեթինգի բնագավառում
- Համակարգչի իմացություն (MS Office)
- Աշխատանքային փորձը տրանսպորտի կամ բեռնափոխադրումների ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
- Բանակցություններ վարելու հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Աշխատանքի վայր` Երևան | Աշխատանքային գրաֆիկ` Ամբողջական դրույք | Դիմումի վերջնաժամկետ` 31.01.2021