logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն [email protected] spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

 

 2014թ.-ին "Սպայկա" ընկերությունը Արարատի մարզի Շահումյան համայնքում հիմնում է տարածաշրջանի ամենամեծ ժամանակակից ջերմոցային համալիրը՝ 50 հեկտար, իսկ 2017 թվականին շահագործման է հանձնում հանրապետությունում ամենամեծ սածիլանոցը՝ 5 հեկտար մակերեսով: 

 

 

Ընկերությունը շարունակում է զարգացնել ջերմոցային տնտեսությունը Հայաստանում  և  2018թ.- ին հիմնում է Երևանի Նորագավիթ թաղամասում աշխարհում կիսափակ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ամենամեծ ջերմոցային համալիրը՝ 50 հեկտար մակերեսով և 800 աշխատատեղերով։

 

Ընկերության ջերմոցային համալիրները սերտիֆիկացված են Global Gap համաշխարհային ստանդարտներով և գործում են որակի կառավարման ISO 22000, ISO 22000 միջազգային չափանիշներին համապատասխան: 

 

 

Ընկերության ջերմոցները հագեցած են առաջատար տեխնոլոգիաներով և ապահովում են բույսերի համար օպտիմալ միկրոկլիմա, ինչպես նաև ուղղված են էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:

 

Ժամանակակից մոտեցումը թույլ է տալիս ջերմաստիճանը կառավարել ավտոմատացված եղանակով, հետևել բույսերի սնուցմանը, պարարտացման չափաքանակին ու խոնավության ցուցանիշներին, ճշգրիտ հաշվարկել ծախսերը և  ցանկացած կլիմայական պայմաններում ստանալ  բացառապես էկոլոգիապես մաքուր բանջարեղեն։

 

Բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը, բույսերի պաշտպանության նպատակով օգտագործվում են բացառապես կենսաբանական միջոցներ։  Մենք աճեցնում ենք բանջարեղեն՝ օգտագործելով  միայն վավերացված եվրոպական գյուղատնտեսական նյութեր սննդի որակի բոլոր չափանիշներին համապատասխանելու համար:

 

 

Տարիների ընթացքում արտասահմանյան լավագույն մասնագետներն իրենց փորձն են փոխանցել երիտասարդ գյուղատնտեսներին, ինչը նպաստում է ջերմոցային տնտեսության զարգացմանն ու անխափան աշխատանքին։

Ստեղծվել են ավելի քան 1500 աշխատատեղ տարբեր մասնագիտություններ և որակավորում ունեցող մարդկանց համար, ինչը հսկայական ներդրում է արդյունաբերության և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար: 

 

 

Այսօր ընկերությունում գործում են 100 հա վերջին սերնդի ջերմոցներ + 5 հա սածիլանոց, ստանում ենք բիոլոգիապես մաքուր արտադրանք, հասել ենք ծախսերի առավելագույն կառավարմանը, աշխատում ենք դիվերսիֆիկացնել շուկաները, պատրաստում ենք մասնագետներ on-the-job training սկզբունքով /ագրոնոմներ, բույսերի պաշտպաններ, կլիմայի կառավարման ինժեներներ/:

SPAYKA