logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն [email protected] spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

Կայուն զարգացում

"Սպայկա" ՍՊ ընկերությունը որդեգրել է իր գործունեությունը կայուն զարգացման սկզբունքներին համահունչ կազմակերպելու և իրականացնելու քաղաքականությունը: Այդ նպատակով ընկերությունն իր գործունեությունը իրականացնում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործունեության ստանդարտներին համապատասխան: 

Կայուն զարգացման սկզբունքներին իր գործունեության համապատասխանեցման նպատակով "Սպայկա" ՍՊ ընկերությունը կարևորում է։

  • Շրջակա միջավայրի, տեխնիկական անվտանգության և սոցիալական քաղաքականության սահմանումը,
  • Մարդկային ռեսուրսների ներգրավման և կառավարման քաղաքականության սահամանումը,
  • Իր գործունեության հետ կապված հարցեով շահագրգիռ հանրության հետ առողջ երկխոսության մեխանիզմների ստեղծումը և փոխշահավետ համագործակցության ծավալումը,
  • Կայուն զարգացման սկզբունքներին կապալառուների գործունեության համապատասխանեցումը.

2018թ. հուլիսին "Սպայկա" ՍՊ ընկերությունը ANKA GLOBAL կազմակերպության կողմից ստացել է հետևյալ հավաստագրերը՝ 

  • ISO 14001:2015` բնապահպանական կառավարման համակարգ, 
  • ISO 2000:2005 ՝ սննդի անվտանգության համակարգ, 
  • ISO 9001՝ որակի կառավարման համակարգ,
  • OHSAS 1800՝ աշխատանքի անվտանգության կառավարման համակարգ.

2019 թվականին ընկերության ջերմոցային համալիրներն ու ինտենիվ այգիներ հավաստասգրվել են համաշխարհային GLOBALG.A.P սերտիֆիկացմանը՝ սննդամթերքի/շրջակա միջավայրի/աշխատանքի անվտանգության, որակի կառավարման ինտեգրված միջազգային կառավարման համակարգին։ 

 

Ընկերությունը 2020թ-ի ստացել է BRC food safety and packaging սննդամթերքի փաթեթավորման, պահեստավորման և բաշխման հավաստագիր:


Այսպիսով, Սպայկան հնարավորություն է ստանում ուղիղ մատակարարումներ իրականացնել Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների մանրածախ առևտրային ցանցերին։


Բողոքարկումների մեխանիզմի ընթացակարգ


Հանրային բողոքարկման ձևաթուղթ


Ներքին բողոքարկման ձևաթուղթ


SPAYKA