Առաքելությունը և տեսլականը

Սպայկա ընկերության առաքելությունը գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների և արդյունավետ կառավարման համակարգերի ներդրմամբ Հայաստանը գյուղատնտեսական ապրանքներ ու տեխնոլոգիաներ արտահանող առաջատար երկիր դարձնելուն նպաստելն է:

 

Ընկերությունը իր նպատակներին հասնելու համար ուղղորդվում է լավագույն միջազգային կառավարչական փորձառություն ու նորարարական առաջատար տեխնոլոգիաներ ներդնելու և գործընկերներին լավագույն որակով ծառայություններ ու ապրանքներ առաջարկելու սկզբունքով:


 

Ձգտելով կատարելության և ի նպաստ սպառողի շահերի` մենք աճեցնում և զարգացնում ենք, ստեղծում և արտադրում ենք, արտահանում և տեղափոխում ենք Հայաստանից ամենուր` "դռնից դուռ" սկզբունքով:

 

Մենք ձգտում ենք դառնալ մեր երկրի նոր դեմքը, Հայաստանը ներկայացնող արժանի այցեքարտ`ստեղծելով և տարածելով հայկական նոր բրենդեր, որոնք ամբողջ աշխարհում բարի համբավ ձեռք կբերեն իրենց համային, օրգանիկ հատկություններով, անկրկնելի որակով և յուրօրինակությամբ:

Մեր մասին
SPAYKA