Պատմություն

  • 2001

    "Սպայկա" ընկերությունը hիմնել է Դավիթ Ղազարյանը` ի սկզբանե գործունեության հիմնական ուղղությունն ընտրելով ՀՀ-ից դեպի ԱՊՀ երկրներ և հակառակը:

  • 2002

    Բեռնափոխադրումների աշխարհագրական ցանցի ընդլայնում:

    Մաքսային ձևակերպումների ծառայության մատուցում:

  • 2004

    "Սպայկա" ընկերությունը ճանաչվել է ԱՊՀ երկրների լավագույն բեռնափոխադրող`Ավտոտրանսպորտի համաշխարհային միության կողմից:

  • 2006

    Ծովային բեռնափոխադրումների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով` երկկողմ պայմանագրի կնքում Սևծովյան Բուրգաս, Փոթի և Նովոռոսիսկ նավահանգիստները կապող լաստանավը շահագործող բուլղարական "Սոմատ" ընկերության հետ

  • 2007

    "Սպայկա" ընկերությունը հանդես է գալիս սառնարանային սարքավորումների արտադրման բնագավառում ամերիկյան առաջատար "CARRIER TRANSICOLD" ընկերության վաճառքի գծով պաշտոնական ներկայացուցիչը` Հայաստանում, Վրաստանում և Իրանում:

  • 2008

    Մրգի և բանջարեղենի պահեստավորման նպատակով`անգլիական տեխնոլոգիայով կառուցված սառնարանային համալիրի շահագործում: "IVECO" մակնիշի 15 նոր սառնարանային խցիկներով բեռնատարների ձեռք բերում:

  • 2009

    «Արարատֆրուտ» բրենդի ներքո թարմ միրգ-բանջարեղենի արտահանում Հայաստանից և վաճառքի կազմակերպում: Պայմանագրերի կնքում հայաստանյան ֆերմերային տնտեսությունների հետ: 

  • 2010

    Գերմանական և իտալական տեխնոլոգիաներով հագեցած նոր սառնարանային համալիրի կառուցում` 10.000 տոննա ընդհանուր տարողությամբ:

    Միրգ-բանջարեղենի տեսակավորումն իրականացնելու նպատակով`իտալական արտադրության ավտոմատացված հոսքագծի ձեռք բերում:

    "Սպայկա Պլաստիկս" փաթեթավորման պարագաների արտադրության բրենդի ստեղծում:

    Երթուղու ընթացքում ցանկացած ժամանակ բեռի շարժին հետևելու արբանյակային տեղորոշման GPS համակարգի ներդրում:

    "VOLVO" մակնիշի 60 նոր բեռնատարներով ընկերության շարժակազմի համալրում:

     

  • 2011

    Ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան պահածոյացված կոմպոտի և հյութերի "Արարատֆուդ" ապրանքանիշը:

    ISO 9001:2008 և ISO 22000:2005 չափանիշներին համապատասխան որակի կառավարման միջազգային համակարգի ներդրում:

    Ավտոպարկի ընդլայնում`«VOLVO» մակնիշի թվով 50 նոր քարշակների ձեռք բերում:

  • 2012

    "Սպայկա" ընկերությունը հանդիսանում է "VOLVO" և "KRONE" ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում:

    Հիմնվել է եվրոպական տեխնոլոգիաներով համալրված փայտե արկղերի արտադրությունը:

  • 2013

    Ժամանակակից, արդի տեխնոլոգիաներով հագեցած "Սպայկա" ընկերության տարածքի ընդլայնում նոր` Բագրատունյաց 70/18 հասցեում:

    Մրգի և բանջարեղենի տեսակավորումն իրականացնող հզոր հոսքագծերի ձեռք բերում:

    Եվրոպական տեխնոլոգիաներով հագեցած սառնարանային համալիրի ստեղծում ` 12,000 տոննա տարողությամբ:

    "Սպայկա" ընկերության կողմից ՀՀ տրանսպորտի ոլորտում առաջինը ներդրվեց հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման CRM համակարգը:  

     

  • 2014

    Տարածաշրջանի ամենամեծ ժամանակակից ջերմոցային համալիրի կառուցումը ՀՀ Արարատի մարզի Շահումյան համայնքում` 30 հեկտար մակերեսով:

    Ջերմոցային տնտեսության շահագործման արդյունքում Արարատի մարզի գյուղերում բացվել են ավելի քան 300 նոր աշխատատեղեր:

    Երկարաժամկետ պայմանագրերի կնքում խոշոր ֆերմերային տնտեսությունների հետ` թարմ մրգի և բանջարեղենի արտահանման ընդլայնման նպատակով:

    Միջազգային առևտրի ընդլայնումը Իրանի, ԱՊՀ և ԵՄ երկրների հետ:

  • 2015

    24-ժամյա բարձրակարգ VOLVO TRUCKS տեխսպասարկման կենտրոնի հիմնում:

    "SHMITZ CARGOBULL" և "Carrier Transicold" ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում:

    Կոմպոտների և հյութերի, պահածոների նոր հոսքագծի շահագործում: 

  • 2016

    Ինտենսիվ այգեգործության մեկնարկ Շենիկ և Ալափարս գյուղերում, ավելի քան 400 հեկտար այգիների հիմնադրում:

    Ընկերությունը հանդիսանում է Հայաստանից թարմ մրգերի և բանջարեղենի առաջատար արտահանողը (70% մասնաբաժին):

    "VOLVO" մակնիշի թվով 100 նոր մեքենաների ձեռքբերմամբ շարժակազմի ընդհանուր թիվը հասավ 215 միավորի՝ հագեցած օնլայն վերահսկման սեփական համակարգով:



  • 2017

    Շահագործման է հանձնվել ևս 25 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություն ՀՀ Արարատի մարզի Շահումյան համայնքում, ինչպես նաև հանրապետությունում ամենամեծ սածիլանոցը՝ աշխատատեղերի քանակը հասցնելով 850-ի:

    Բաց գրունտում բոլոկիի /սեղանի բողկի/ ինտենսիվ արտադրության կազմակերպում Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում՝ 200 նոր աշխատատեղ, համապատասխան պահեստային ու արտադրական ենթակառուցվածքներ:

  • 2018

    Աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցային համալիրի կառուցումը Երևանի Նորագավիթ թաղամասում 50 հեկտար մակերեսով՝ ստեղծելով նոր 800 աշխատատեղ:

    Հայկական լոլիկը "Սպայկայի" բեռնատարով առաջին անգամ ցամաքային ճանապարհով մուտք գործեց Դուբայ:

    ISO 14001 և OHSAS 18001 որակի միջազգային ստանդարտների ձեռքբերում:

  • 2019

    Ընկերության կողմից Հայաստանի գույղատնտեսության մեջ ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 300 մլն դոլար:

    "Սպայկա" ընկերությունը մասնակցել է Բեռլինում համաշխարհային ամենամեծ  "FRUIT LOGISTICA"  և Դուբայում սննդի արդյունաբերության "Gulfood" ցուցահանդեսներում:

    "VOLVO" մակնիշի 100 նոր բեռնատարներով ընկերության շարժակազմի համալրում:

    Շահագործման է հանձվել գերամանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պանրի գործարան` տարեկան ավելի քան 2000 տոննա արտադրողականությամբ:

    ISO 9001 և ISO 22000 որակի միջազգային ստանդարտների ձեռքբերում:

  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
  • SPAYKA
SPAYKA