logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն [email protected] spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

Իր որակով, նկարագրով «Սպայկա Պլաստիկս»-ի արտադրանքը միակն է տարածաշրջանում ու ԱՊՀ երկրներում:

    «Սպայկա Պլաստիկս» ապրանքանիշի արկղերը և բեռնատակդիրները (պալլետ) պատրաստվում են եվրոպական էկոլոգիապես մաքուր փքվող պոլիստիրոլի բարձրորակ հումքից: Արտադրության մեջ կիրառվում են գերմանական հանրահայտ “KURTZ” ընկերության տեխնոլոգիաները և սարքավորումները:


Իր որակով, նկարագրով «Սպայկա Պլաստիկս»-ի արտադրանքը
համապատասխանում է միջազգային ստանդարտներին:

 

Արկղերի հիմնական առանձնահատկություններ են.


   Թեթևություն և ամրություն


Արկղերը` պոլիստիրոլի շնորհիվ, զգալի թեթև և ամուր են: Վերջինիս կշիռը մոտ 200-300 գրամ է:

 

   Օդաջերմափոխում


Անցքերի առկայության շնորհիվ կատարվում է միջավայրի և մթերքի միջև անհրաժեշտ օդաջերմափոխում:

 

   Չափսերի առկայություն


Արկղերի չափսերն են` 400*300*162մմ, 400*600*90մմ, 400*600*110մմ, 400*600*150մմ, 400*300*200մմ, 400*1200*301մմ: 
 

 

Բեռնատակդիրների (պալլետ) հիմնական առանձնահատկություններն են.


   Անվտանգություն և ամրություն


Բարձրակարգ հումքի օգտագործման շնորհիվ` բեռնատակդիրներն օժտված են կոտրվելու, դեֆորմացվելու հանդեպ դիմադրողականության առավել բարձր գործակիցներով: 

 

   Ֆիտոսանիտարիա


Արտահանման և ներկրման ընթացքում ֆիտոսանիտարիա չի պահանջվում:

 

   Սանիտարական վիճակ


Բեռնատակդիրները պատրաստվում են էկոլոգիապես մաքուր հումքից` համապատասխանելով սննդի արդյունաբերության միջազգային չափանիշներին: Բեռնատակդիրները լվացվում են և  երաշխավորում են մաքրություն`չկրելով ու չտարածելով տարատեսակ բացիլներ, վարակներ: Դրանք նաև խոնավադիմացկուն են, չունեն ծակոտիներ և պաշտպանված են բացիլներից, վնասատուներից, վարակներից և բորբոսներից:

 

   Չափսերի առկայություն


Բեռնատակդիրների կշիռը չի գերազանցում 3 կիլոգրամը: Վերջինիս չափսերն են` 1200*1000մմ, 1200*800մմ:

SPAYKA