logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն [email protected] spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

 

  "Սպայկա" ագրոհոլդինգը շահագործման է հանձնել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարան՝ կապույտ պանրի և կաթնամթերքի այլ տեսականու ավելի քան 2 000 տոննա տարեկան արտադրողականությամբ։

Ընկերությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որտեղ գերմանական և հոլանդական տեխնոլոգիական դպրոցների մասնագետները հայ պանրագործների հետ միասնական աշխատանքի արդյունքում ստացել են հայկական բորբոսով պանիր "Սամբիել" բրենդի ներքո։


 

Ալպիական արոտավայրերը, անուշաբույր տարազգի բուսականությունը, համեղ և մաքուր աղբյուրի ջուրը նպաստում են էկոլոգիապես բնական և բարձր արժեքի արտադրությանը:

"Սամբիել"- կապույտ բորբոսով պանրի և կաթնամթերքի այլ տեսակների արտադրությունը գործում է որակի կառավարման ISO 9001: 2019 և ISO 22000 միջազգային չափանիշներին համապատասխան, երաշխավորելով  որակ և անվտանգություն արտադրանքի ողջ ապրանքաշարի համար՝ հումքից մինչև վերջնական սպառող: 



Գործարանի կողմից տարեկան մթերվելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ շուկայականից բարձր գներով: Կաթի մթերման, կազմակերպման և որակի բարձրացման նպատակով ընկերությունն իր հետ աշխատող ֆերմերներին տրամադրում է  համապատասխան մոբիլ սառնարաններ և կթի կազմակերպման սարքավորումներ, որոնք օգտագործվում են արոտավայրերում և ստացիոնար ֆերմաներում: 

 

 

Արտահանման նպատակով արտադրվելիք պանիրը որակի բարձր չափանիշներ է սահմանում կաթի համար, ուստի այս գործարանի շնորհիվ մեր ֆերմերները կարող են ակնկալել որակյալ կաթի համար առավել կայուն ու բարձր գին: Այս նախագիծը նպաստելու է Հայաստանում ինտենսիվ ու արդյունավետ անասնապահության զարգացմանը։




Ներդրվել է 15 մլն դոլար, ստեղծվել է 120 աշխատատեղ: Արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին:

Արտադրանքը սպառվելու է ԵԱՏՄ ու Մերձավոր Արևելքում, իսկ մթերվող կաթի որակը ԵՄ կարգավորումներին համապատասխանելուց հետո նաև Եվրոպայում:


SPAYKA