logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն [email protected] spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

«Սպայկա»-ն ձգտում է նոր բարձունքների և միշտ պատրաստ է առողջ մրցակցության

 

 "Սպայկա" ՍՊԸ՝ տարածաշրջանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգն է, որը զբաղվում է գյուղատնտեսական բազմապրոֆիլ արտադրությամբ: Ընկերությունը կայուն դիրքեր է զբաղեցնում միջազգային բեռնափոխադրումների ոլորտում, իսկ 2007 թվականից նաև հանդիսանում է արևահամ մրգի ու բանջարեղենի խոշորագույն արտադրող և արտահանողը  դեպի Եվրոպա, ԱՊՀ և Պարսկական ծոցի երկրներ:

Այնուհետև 2009 թվականին ստեղծվեց «Արարատֆրուտ» ապրանքանիշը, որը տարիների ընթացքում արտահանվող երկրներում դարձավ  հայկական անուշահամ մրգի և բանջարեղենի այցեքարտը:

 

 Այսօր "Սպայկան" հանդիսանում է Հայաստանի ագրարային տնտեսության ռազմավարական նշանակության խոշորագույն արտահանող ընկերությունը, գյուղատնտեսության ոլորտի լոկոմոտիվը, ապահովելով արտահանման 70%։


 
 Չսահմանափակվելով այս ձեռքբերումներով, ապրանքատեսականիու բարձր համային և արտաքին տեսքի հատկանիշները ապահովելու, ինչպես նաև շուկայում մրցակցային առաջատար դիրքը գրավելու նպատակով, «Սպայկան» ձեռք բերեց միրգ-բանջարեղենի տեսակավորման և փաթեթավորման եվրոպական բարձրակարգ հոսքագծեր:
 
 Էկոլոգիապես մաքուր եվրոպական փքվող պոլիստիրոլե հումքի և գերմանական հեղինակավոր KURTZ ընկերության տարատեսակ փաթեթավորման սարքավորումների շնորհիվ գործարկվեց իր տեսակով և որակով տարածաշրջանում միակը հանդիսացող պոլիստիրոլե արկղերի, բեռնատակդիրների արտադրությունը: Մշակվեցին միրգ-բանջարեղենի կյանքի ցիկլը երկարացնող մեխանիզմներ:
 
 Կառուցվեց ջերմակարգավորող Ա դասի սառնարանային համակարգ` 12,000 տոննա տարողությամբ: 
 
 
2014 թվականին ընկերությունը ՀՀ Արարատի մարզի Շահումյան համայնքում շահագործման է հանձնում տարածաշրջանի ամենամեծ՝ 30 հեկտար մակերեսով ժամանակակից ջերմոցային համալիրը:
 
 
 

 Կնքվում են նաև խոշոր երկարաժամկետ պայմանագրեր ֆերմերային տնտեսությունների հետ` թարմ մրգի և բանջարեղենի արտահանման ծավալները աճեցնելու նպատակով:
 
"Սպայկան" շարունակում է ընդլայնել միջազգային առևտուրն ԱՊՀ և ԵՄ երկրների հետ:
 

 2015 թվականին կոմպոտների և հյութերի, պահածոների նոր արտադրության ներդրման շնորհիվ, "Սպայկան" նախատեսում է մթերել և իրացնել տարեկան 20,000 տոննա գյուղմթերք: Արտադրության տարեկան  արտադրական ծավալը  կազմում է 42 մլն. տարա:  



Ընկերության շարժակազմը համալրված է հանրահայտ VOLVO մակնիշի ավելի քան 315 փոխադրամիջոցներով:

2016 թվականին գործարկվեց շուրջօրյա VOLVO տեխսպասարկման կենտրոնը: Բացի այդ "Սպայկա" ընկերությունը VOLVO, CARRIER TRANSICOLD, SHMITZ CARGOBULL ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում: 

 

 2016 թվականին մեկնարկվեց ինտենսիվ այգեգործության զարգացումը Շենիկ և Ալափարս գյուղերում, հիմնադրվեցին ավելի քան 400 հեկտար այգիներ:


 

 Հայկական գյուղատնտեսության հզորացման և զարգացման նպատակով 2018 թվականին "Սպայկա" ընկերությունը Երևանի Նորագավիթ թաղամասում կառուցում է աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցային համալիրը՝ 50 հեկտար մակերեսով։


 

  2019 թվականին միջազգային շուկան գրավելու նպատակով "Սպայկա" ընկերությունը մասնակցում է Բեռլինում  և Դուբայում հեղինակավոր ցուցահանդեսներին:

 

"Սպայկա" ընկերությունը նաև շահագործման է հանձնում պանրի և այլ կաթնամթերքի գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը` տարեկան ավելի քան 2 000 տոննա արտադրողականությամբ:


 

  Ընկերության կողմից Հայաստանի գույղատնտեսության մեջ ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 300 մլն դոլար:


Առջևում նոր նպատակներ և հեռանկարային ծրագրեր:

SPAYKA