logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն spayka@ spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

30.04.2025
TIME: “ՍՊԱՅԿԱ.Կերտելով Հայաստանի գլոբալ հեղինակությունը”
TIME: “ՍՊԱՅԿԱ.Կերտելով Հայաստանի գլոբալ հեղինակությունը”

Կովկասի սրտում, որտեղ ձյունածածկ գագաթները հանդիպում են արևաշող հովիտներին, լուռ հեղափոխություն էր սկսվել։ Դրա ղեկին կանգնած էր Դավիթ Ղազարյանը՝ տեսլական ունեցող մի մարդ, որը դեռ 2001 թվականին տեսավ ավելին, քան պարզապես Հայաստանի գեղատեսիլ բնապատկերները. նա տեսավ ազգի չօգտագործված ներուժը։

Ղազարյանը հասկանում էր, որ Հայաստանի թաքնված է բերրի հողեր, որոնք սպասում էին մի ուժի, ով կկապի գլոբալ շուկային։ Նրա ստեղծած Սպայկան դարձավ ռազմավարական մտածողության և ձեռներեցության կամքի խորհրդանիշ՝ փոխակերպելով Հայաստանի գյուղատնտեսական ոլորտն ու արտահանման ներուժն այնպես, ինչպես քչերը կարող էին պատկերացնել։

Սակայն Ղազարյանի տեսլականը ավելին էր, քան պարզապես ոլորտի բարելավում. նա ամբողջովին վերաիմաստավորեց հայկական գյուղատնտեսության զարգացման ուղին։ Նա հասկացել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը, չնայած ժառանգած հարստությանը, ունի ենթակառուցվածքների և ինտեգրված համակարգերի կարիք միջազգային շուկաներում մրցելու համար: «Մեզ անհրաժեշտ էր ստեղծել մի համակարգ, որը կարող էր երաշխավորել որակ՝ դաշտից մինչև սեղան»,- բացատրում է Ղազարյանը։ Այդ փիլիսոփայությամբ ձևավորվեց «Սպայկա»-ի ուղղահայաց ինտեգրված մոդելը. սա միայն բերքի մշակման մասին չէր՝ սա ողջ մատակարարման շղթայի վերահսկման մասին էր՝ սերմից մինչև վաճառասեղան։

Այսօր Սպայկան իրականացնում է բազմապրոֆիլ գործունեություն՝ սկսած մշակությունից և ժամանակակից գործարաններից մինչև խելացի փաթեթավորում և լայնածավալ լոգիստիկ ցանց։ Ընկերությունն արդեն հիմնել է շուրջ 20 քառակուսի մղոն (5,000 հա – վերածված հա-ի թարգմանչի կողմից) ինտենսիվ ժամանակակից այգիներ և ունի 120 հա նորագույն սերնդի ջերմոցային համալիրներ՝ տարածաշրջանում ամենամեծը։ Արդյունքը բարձրորակ մրգերի և բանջարեղենի տարեկան անընդհատ արտադրությունն է միջազգային ճանաչում ունեցող «SPAYKA» ապրանքանիշի ներքո, որը դարձել է հայկական որակյալ գյուղատնտեսական արտադրանքի հոմանիշը։

Ղազարյանի ռազմավարության կարևոր բաղադրիչներից էր Հայաստանի աշխարհագրական մարտահրավերներին ուղիղ դիմակայելը։ Ավելին քան 320 սառնարանային բեռնատարներով ավտոպարկի ստեղծումը պարզապես լոգիստիկ անհրաժեշտություն չէր, այլ՝ համարձակ քայլ։ «Լոգիստիկան մեր բիզնեսի արյունատար համակարգն է»,-ընդգծում է Ղազարյանը։ Այս ներդրումը ոչ միայն երաշխավորում է զգայուն ապրանքների, ինչպես օրինակ, կակաչի անընդհատ աճող ժամանակին և անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններով արտահանումը, այլ նաև  հիմք է ստեծղել ավելի ամուր ազգային տրանսպորտային ենթակառուցվածքի համար։ Ավտոպարկի մի մասը տրամադրելով արտաքին բեռնափոխադրումներին՝ «Սպայկան» խթանում է Հայաստանի լոգիստիկ կարողությունների զարգացումը՝ ուժեղացնելով աճը նաև իր սեփական շահերից դուրս:

Տեխնոլոգիան Սպայկայի հաջողության լուռ շարժիչն է։ Ընկերության ընդարձակ ջերմոցներում կիրառվում են նորարարական կիսափակ տեխնոլոգիաներ խիստ վերահսկվող միջավայր ապահովելու համար։ Սենսորները մշտապես վերահսկում են ջերմաստիճանը, խոնավությունը և CO₂ մակարդակը, ինչը թույլ է տալիս հասնել մաքսիմալ բերքատվության։ Սա պարզապես գյուղատնտեսություն չէ, այլ՝ ճշգրիտ գյուղատնտեսություն՝ հիմնված տվյալների և նորարարության վրա, որը թույլ է տալիս մշակել բազմաբնույթ ապրանքներ: Սպայկայի տեխնոլոգիական առաջխաղացման ձգտումը ընդգրկում է ողջ գործունեությունը՝ սկսած առաջադեմ ERP համակարգերից մինչև ճշգրիտ գյուղատնտեսության մեթոդներ։

Դավիթ Ղազարյանի առաջնորդությամբ Սպայկան դարձել է ոչ միայն հաջողակ ընկերություն, այլև՝ ազգային հարստություն։ Ունենալով Հայաստանի մրգերի և բանջարեղենի արտահանման մոտ 70%-ի բաժնեմասը՝ Սպայկան, իրավացիորեն, դարձել է Հայաստանի դեսպանը գյուղատնտեսական արտադրանքի միջազգային շուկայում։ «Սպայկա» բրենդը, որը որակի և վստահության խորհրդանիշ է, իր հետևում ունի կատարված 500 միլիոն դոլար ներդրում Հայաստանի գյուղատնտեսության և լոգիստիկայի ոլորտներում։ Տարբեր արտահանման շուկաների պահանջները մշտապես բավարարելով՝ Սպայկան բարձրացրել է Հայաստանի հեղինակությունը միջազգային մակարդակում։ Ընկերությունը նաև արտադրում է բարձրորակ կաթնամթերք՝ տարեկան ավելի քան 2,000 տոննա կապույտ բորբոսով պանիր և մինչև 3,000 տոննա կարագ։ «Մենք պարզապես ապրանք չենք վաճառում»,- ասում է Ղազարյանը,-«Մենք ներկայացնում ենք Հայաստանի դիմացկունության և որակի պատմությունը»։

Սպայկայի ազդեցությունն ընդգրկում է ամբողջ հայկական հասարակությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության, արդար գների և կայուն շուկայի ապահովման շնորհիվ ընկերությունը հզորացնում է տեղական ֆերմերներին և ամրապնդում գյուղական համայնքները։ Սոցիալական պատասխանատվության այս պարտավորությունը խորապես խարսխված է Ղազարյանի տեսլականում։ Գյուղատնտեսական կրթական ծրագրերին և տեղական ֆերմերական համայնքներին ուղղված ներդրումներով «Սպայկան» նպաստում է գիտելիքի տարածմանը և նորարար մեթոդների կիրառմանը՝ զարգացնելով ամբողջ ոլորտը։ Բացի այդ, ընկերությունը ստեղծում է զգալի թվով աշխատատեղեր թե՛ գյուղատնտեսական գործունեության, թե՛ լայնածավալ լոգիստիկ ցանցի միջոցով՝ էապես նպաստելով Հայաստանի տնտեսության աճին։

Աշխարհաքաղաքական զգայունությամբ բնորոշվող տարածաշրջանում գլոբալ շուկաների բարդություններին դիմակայելը վկայում է «Սպայկայի» ռազմավարական հզորության մասին։ Առաջնահերթություն տալով որակին, արդյունավետությանը և լոգիստիկ առաջադիմությանը՝ Սպայկան ապացուցել է, որ հայկական բիզնեսները կարող են հաջողությամբ մրցել միջազգային հարթակում։ Սպայկայի պատմությունը հզոր օրինակ է, թե ինչպես կարող է ռազմավարական դիվերսիֆիկացված գյուղատնտեսական ձեռնարկությունը՝ հիմնված ուժեղ լոգիստիկայի, որակի, տեխնոլոգիական նորարարության և տեսլական ունեցող առաջնորդության վրա, ոչ միայն հաջողել միջազգային ասպարեզում, այլև բարձրացնել իր երկրի հեղինակությունը։

Փոշոտ դաշտերից մինչև գլոբալ սեղաններ՝ Դավիթ Ղազարյանի առաջնորդությամբ Սպայկան մշակում է ոչ  միայն բույսեր, այլև՝ Հայաստանի ապագան։

 

Աղբյուրը՝ ТIME Magazine

SPAYKA