Նորություններ
Շահումյան համայնքի վարչական տարածքում է գտնվում «Սպայկա» ընկերությանը պատկանող «Գրինհաուզ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է լոլիկի և վարունգի արտադրությամբ։
«Սպայկա» ընկերությունը 2017 թվականի ընթացքում նախատեսում է Հայաստանում ավելի քան 70 միլիոն դոլարի ներդրում կատարել, որի արդյունքում կստեղծվի ավելի քան 300 աշխատատեղ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:
Հանրապետության Նախագահը գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների, Արարատի մարզպետի ուղեկցությամբ այցելել է «Գրինհաուզ» ընկերություն, ծանոթացել ընկերության զարգացման և ներդրումային ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններին:
«Սպայկա» ընկերությունը այս տարի մի քանի խոշոր ծրագրեր է նախաձեռնել, որոնց շրջանակում 2017 թ. ավելի քան 70 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանում, ինչը հնարավորություն կտա 390 նոր աշխատատեղ ստեղծել:
Մոտ մեկ ամսից համացանցում հասանելի կդառնա օնլայն գնումների Armzon հարթակը, որը Մոսկվայի բնակիչներին հնարավորություն կտա հայկական արտադրության ապրանքներ պատվիրել հենց Հայաստանից եւ երեք օրվա ընթացքում ստանալ պատվերը: