Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Անդրեյ Բելյանինովն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում նշեց, որ բանկը պատրաստ է Հայաստանում արդյունաբերական նախագծեր վարկավորել։
Նախորդ տարի քննարկվել է հանրապետությունից միրգ ու բանջարեղեն արտահանող ամենախոշոր ընկերության` «Սպայկայի» վարկավորման հարցը։ Այն անցած տարի բորբոսապանիրների խոշոր գործարան է բացել։
Այդ հարցը որոշ ժամանակով հետաձգվում է, թեև ամբողջովին չի հանվել օրակարգից։ Առաջացած լրացուցիչ ռիսկերի պատճառով Եվրասիական բանկը դեռ լրջորեն չի դիտարկում այդ նախագիծը, սակայն ուզում է այս տարվա երրորդ եռամսյակում վերադառնալ դրան։
«Նախագիծն ամեն դեպքում լավն է, պետք է պարզապես նորից գնահատել այն», – ավելացրեց նա։
2019 թվականի նոյեմբերին ընկերության դեմ քրեական գործ էր հարուցվել այն հիմքով, որ նախկին իշխանության օրոք «Սպայկան» երրորդ երկրներից հայկականի անվան տակ միրգ ու բանջարեղեն էր արտահանում` խուսափելով հարկերից։
Եվրասիական բանկը շարունակում է վարկային գծեր տրամադրել Հայաստանի մասնավոր բանկերին, բանկերն իրենց հերթին վարկավորում են տեղական փոքր ու միջին բիզնեսը։
«Նախագծերը ֆինանսապես այնքան էլ տարողունակ չեն, բայց երևի դա կապված է մեր չափից ավելի զգուշավորության հետ», –ավելացրեց Բելյանինովը։