Ապրիլի 15-ի գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:
Կցասայլերի արտադրությամբ զբաղվող Krone գերմանական ընկերությունը մեծացնում է վաճառքի ծավալները Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ընկերության մենեջեր Դան Շնիկը:
Հայաստանը կարողացել է բողկի այնպիսի արտադրություն հիմնել, որը մրցունակ լինի ռուսական շուկայում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Սպայկա» ԲԲԸ-ի (Հայաստանից թարմ մրգերի եւ բանջարեղենի խոշորագույն արտահանողը) նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը։
Հայկական թարմ մրգերը եւ բանջարեղենը կարող են հայտնվել Արեւելյան Եվրոպայի սուպերմարկետներում: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնարկություն կատարած այցի ժամանակ, լրագրողներին հայտնել է «Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
Հայաստանում արդեն սկսել են մրգերն աճեցնել եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Այդ մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է «Սպայկա» ԲԲԸ-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ձեռնարկություն այցի ընթացքում։